National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.09.2014
«Փարաջանովի հետադարձ լույսը» արվեստի աշխատանքների ցուցահանդեսը Հրազդանում
1 / 5

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը` Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ներկա գտնվեց մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը կրող ցուցահանդեսին, որն այս անգամ կազմակերպվել էր Հրազդանում: Նշենք, որ միջոցառումների շարքը իրականացվում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո: Ծրագրի նպատակն է պատանիներին հնարավորություն տալ բացահայտելու ստեղծագործական ներուժը, երիտասարդների շրջանում խթանել մշակույթի հանդեպ հետաքրքրությունը եւ արվեստի դրսեւորման բազմազանության միջոցով ազատորեն արտահայտել իրենց աշխարհընկալումը: Միջոցառումների շարքին մասնակցելու են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի եւ հանրակրթական դպրոցների 10-11 դասարանի աշակերտներն իրենց կերպարվեստի, կոլաժային արվեստի աշխատանքներով: 
Երկրորդ ցուցահանդեսը Հրազդանում էր, որտեղ ժյուրիի անդամները ուսումնասիրեցին երեխաների նկարները եւ կոլաժային աշխատանքները, այնուհետեւ փակ քվեարկությամբ ընտրեցին 6 լավագույն աշխատանքները: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ժյուրիի անդամ Կարինե Աճեմյանը նշեց, որ լավագույն աշխատանքները կցուցադրվեն ՀՀ ԱԺ-ում, սակայն պատվոգրեր եւ խրախուսական պարգեւներ կտրվեն բոլոր մասնակիցներին: Խոսելով մրցույթի լավագույն աշխատանքի մասին` տիկին Աճեմյանը սիրով նշեց, որ այն կդառնա խորհրդարանի տարվա մշակութային խորհրդանիշը: Հրազդանի` Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի տնօրեն Սերյոժա Գաբրիելյանը, ով նաեւ ժյուրիի անդամ էր, իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ծրագրին անմիջական աջակցություն ցուցաբերելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am